ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 28, 24News
ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում 3+2 ձևաչափով (Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի երեք համանախագահներ և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ) հանդիպումը՝ ելնելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող դրությունից, կարող է անցկացվել աշնան սկզբին, ինչի անցկացումը կախված կլինի երկու պետությունների հարաբերությունների և կորոնավիրուսի համավարակի դինամիկայով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը:
Աղբյուրի հաղորդմամբ, ամեն օր մշտական ռեժիմով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթանում են համանախագահների միջև շփումներ։
«Այժմ գլխավոր խնդիրը իրավիճակի թուլացումն է, ինչը բավական լարված է մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին, և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում դիվանագիտական լուծման տարբերակների որոնումը»,- ասել է աղբյուրը:
Աղբյուրը նաև նշել է, որ հավանական հանդիպման վայրը դեռևս որոշված չէ.այն կարող է անցկացվել ցանկացած վայրում:
--0--ԱՀ