ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Մևլյութ Չավուշօղլուն այսօր քննարկել են «3+3» ձևաչափով տարածաշրջանային համագործակցության հարթակի իրագործման հարցերը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը։
«Կողմերը քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի առաջնորդների նախաձեռնած «3+3» համագործակցության ձևաչափի առաջին հանդիպման (Մոսկվայում կայացած) արդյունքները։ Շահագրգռվածություն են արտահայտել առաջ մղելու համագործակցության այս մեխանիզմը», – ասվում է հաղորդագրության մեջ։
-00--ԱՀ