ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News
Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել։ Ըստ ադրբեջանական կողմի` Ջեյհուն Բայրամովն ու Մեւլութ Չավուշօղլուն քննարկել են տարածաշրջանային իրավիճակը, ինչպես նաեւ համատեղ խաղաղապահ առաքելությունն Աֆղանստանում։ Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»։
Ադրբեջանի ՊՆ-ն ավելի վաղ հաղորդել է, որ 120 ադրբեջանցի զինծառայողներ շարունակում են մնալ Քաբուլում՝ թուրքական խաղաղապահ ստորաբաժանման կազմում՝ ապահովելով Քաբուլի Համիդ Քարզայի անվան միջազգային օդանավակայանի անվտանգությունը։
«Մենք մշտական կապի մեջ ենք մեր խաղաղապահների հետ, օպերատիվ իրավիճակը վերահսկվում է եղբայրական Թուրքիայի հետ համակարգված ջանքերով»,- հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
--00--ԱՀ