ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 29, 24News
Ֆրանսիան իր ողջ ջանքերը կներդնի Ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման համար: Այս մասին Ֆրանսիայի խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանը, գրում է LCP-ն:
«Ռազմական լուծում չի կարող լինել: Պետք է քաղաքական լուծում գտնել, և ես հուսով եմ, որ կհաջողվի դա անել»,-ասել է Լը Դրիանը, ապա հավելել, որ սահմանային վերջին լարվածությունն անհանգստության առիթ է, հատկապես որ վերջին բախումները հայ-ադրբեջանական սահմանին էին, ոչ թե Ղարաբաղում:
Լը Դրիանը նաև հավաստիացրել է, որ պաշտոնական Փարիզը բոլոր ջանքերը կներդնի հակամարտության խաղաղ կարգավորման համար:
ԱԳ նախարարը նաև հիշեցրել է, որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի 3 համանախագահներից է, որը զբաղվում է հակամարտության կարգավորմամբ:
Տեսանյութը՝ այստեղ:
--00—ԼՄ