ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News
Ապրիլի 7-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Ֆրանսիայի Վիլյորբան քաղաքի նախկին քաղաքապետ Ժան-Պոլ Բրետի միջև հանդիպումը։
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը և Վիլյորբանի նախկին քաղաքապետ Ժան-Պոլ Բրետը մտքեր են փոխանակել պատմական ավանդույթների վրա հիմնված հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկայիս դինամիկայի շուրջ` բարձր գնահատելով ձևավորված քաղաքական երկխոսության մակարդակը։
Նախարար Այվազյանը բարձր է գնահատել զրուցակցի անձնական ներդրումն ու ջանքերը Հայաստանի ու Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների կայացման գործում։
--00--ԱՀ