ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News
Ռուսաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Զենիթը» հայտարարեց 36-ամյա պաշտպան Բրանիսլավ Իվանովիչի հեռանալու մասին։ Պետերբուրգյան ակումբը շնորհակալություն է հայտնել սերբ ֆուտբոլիստին «կատարած աշխատանքի, պրոֆեսիոնալիզմի, անհավանական նվիրվածության համար եւ հաջողություն մաղթել»։
Իվանովիչը 2017թ․ փետրվարին էր Լոնդոնի «Չելսիից» տեղափոխվել «Զենիթ», որի կազմում անցկացրեց 125 հանդիպում, խփեց 12 գոլ, կատարեց 5 գոլային փոխանցում։ Նա «Զենիթի» հետ երկու անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոն, մեկ անգամ՝ գավաթակիր։
Սպասվում է, որ Իվանովիչը կարիերան կշարունակի Լիվերպուլի «Էվերտոնում»։
2008-2017-ին «Չելսիում» Իվանովիչը դարձել է Անգլիայի կրկնակի չեմպիոն, եռակի գավաթակիր, Չեմպիոնների եւ Եվրոպայի լիգայի հաղթող։
--0--ԿԿ