ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News
«Զենիթը» դեռ չի կարողացել պայմանավորվել «Լոկոմոտիվի» հետ Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի հարցում։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Ինչպես հայտնում է РБ Спорт-ը, պետերբուրգյան թիմը Հայաստանի ազգային հավաքականի պաշտպանի համար առաջարկել է 7 մլն եվրո և ևս 1 մլն՝ բոնուսների տեսքով։ Նշվում է, որ ակումբն արդեն պաշտոնական առաջարկ է արել։
Առայժմ երկաթուղայինների հետ գործարքի շուրջ համաձայնության գալ չի հաջողվել, իսկ ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ ընդհանրապես բանակցություններ չեն եղել։
Նախկինում հաղորդվում էր, որ «Զենիթը» Թիկնիզյանին առաջարկում է տարեկան մոտ 1,2 միլիոն եվրո աշխատավարձ։
--00—ԼՀ