ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն՝ ավելցուկային քաշն ու ճարպակալումը մի շարք ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) զարգացման ռիսկի գործոն են, ինչպիսիք են` սրտանոթային հիվանդությունները, շաքարային դիաբետը, հենաշարժական ապարատի հիվանդությունները (հատկապես՝ օստեոարթրիտ), որոշ ուռուցքային հիվանդություններ (օրինակ՝ էնդոմետրիումի, կրծքագեղձի, ձվարանների, շագանակագեղձի քաղցկեղներ և այլն): Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Ճարպակալմամբ տառապող մարդիկ հաճախ ունեն միանգամից 3-4 հիվանդություն, այդ իսկ պատճառով նրանք ավելի դժվար են դիմադրում ինֆեկցիաներին։ Ինչ վերաբերում է COVID-19–ին, ապա որոշ երկրների գիտնականների տվյալների համաձայն՝ բարձր աստիճանի ճարպակալման ժամանակ շնչառության խորության և թոքերի աշխատող ծավալի նվազեցումը ևս նպաստում են թոքաբորբի արագ զարգացմանը։
--00--ԱԹ