ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News
Դատավորների ընդհանուր ժողովի դռնփակ նիստում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է ընտրվել Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը: Նիստին 236 դատավորից մասնակցել է 180-ը։
ՍԴ դատավորի թեկնածու էր առաջադրվել նաև Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Կուրեխյանը, սակայն նա ավելի քիչ ձայն է հավաքել։
Հիշեցնենք՝ հուլիսի 23-ին ՀՀ կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրեց Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը:
--00—ԼՄ