ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով օգոստոսի 4-ի դրությամբ կայացվել է 4 950 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, իրականացվել՝ 62 133 ստուգում, որից միայն 559-ը՝ նշված օրը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։
Ստուգումներն իրականացրել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։
--0-ԱՀ