ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 135-ի: Այս մասին հաղորդում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը։
Տուժածների թիվը հասել է 5000-ի: Տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում: Ավելի վաղ հաղորդվում էր 100 զոհի և 4000 վիրավորի մասին:
Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել նախօրեին: Հետաքննության նախնական տվյալներով՝ պայթյունը սկսվել է նավահանգստի պահեստներում՝ հասնելով նաև ամոնիումի նիտրատի պահեստին, որն էլ պայթել և բռնկվել է:
Լիբանանի իշխանություններն օգոստոսի 5-ը սգո օր են հայտարարել՝ պայթյունի հետևանքով զոհերի հիշատակին:
--0--ԱՀ