ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News
Այսօր Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիա իրականացնելու հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներին առաջին իրավաբանական անվճար օգնություն տրամադրելու նպատակով ՀՀ փաստաբանների պալատում ձևավորվել է փաստաբանների խումբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Փաստաբանների պալատը։
Բերման ենթարկվածները խմբի փաստաբանների հետ կապ հաստատելու համար կարող են դիմել փաստաբան Գևորգ Մկրտչյանին:
Արագ արձագանքման հեռախոսահամար՝ (077) 007792:
--0--ԱՀ