ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News
Ջերմուկի բնակիչ, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանի հայտարարությանը, թե նախնական համաձայնություն ունեն երկուստեք՝ տեղադրված վագոն-տնակները հեռացնել:
«Անձերը չէին կարող համաձայնության գալ, երբ համայնքապետը ասել է տարբերակ, որ համ այդ վագոնները դուրս գան, համ սրանք, ասել եմ՝ թող նա դուրս գա, կքննարկենք, կորոշենք: Անձամբ ինձ համար էական չէ՝ մեր վագոն-տնակները հետ կգնա՞ն, թե՞ ոչ, «վագոնտնակային» պայքարի ձևն իր արդյունքը տվել է, հիմա ինձ պետք է, որ հարցին լուծում տրվի, ես գնամ մեր տուն, իրենք՝ իրենց տուն: Էս պրոցեսը վերածվում է բառախաղի»,- ասաց նա:
Բունիաթյանը նշեց՝ ոստիկանությունը ողջամիտ ժամկետ է տվել, ինքն ասում է՝ դա կարող է լինել մեկ րոպե և մեկ տարի: Ակտիվիստը կարծում է՝ Կառավարությունը չի կարող անտարբեր մնալ, որ իր երկրի սրտում փակ ճանապարհներ լինեն:
«Ուզում եմ ոչ թե՝ մի երկու տարի այստեղ մնանք, այլ կառավարության կողմից ողջախոհություն եմ ուզում, որ լուծում տան խնդրին»,- ասաց նա:
--00--ԱԹ