ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News
Բեյրութում շաբաթ մեկնարկած բողոքի ակցիայի մասնակիցները գրավել են ԱԳՆ շենքը։ Այս մասին հայտնում է «Ալ-Ջազիրան»։
Աղբյուրի հաղորդմամբ ժամանել են ոստիկանները և բանակցություններ են վարում ցուցարարների հետ: Ակցիայի մասնակիցները այրել են երկրի նախագահ Միշել Աունի նկարը և ԱԳՆ շենքը հայտարարել են իրենց կենտրոնակայան:
Լիբանանյան մայրաքաղաքի ողջ կենտրոնը շաբաթ վերածվել է հատուկ ուժայինների և ակտիվիստների միջև բախման ասպարեզի: Լիբանանի Կարմիր խաչի տվյալներով՝ շաբաթօրյա ցույցի ժամանակ 142 մարդ է տուժել, նրանցից 32-ին հսպիտալացրել են, մյուսներին բուժօգնություն են ցույց տվել տեղում:
Նշվում է, որ զանգվածային ցույցի կոչ է արել «Քաթայիբ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Սամի Ժմայելը: Հիշեցնենք, որ «Քաթայիբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նազար Նաջարյանը ևս զոհվել էր Բեյրութում տեղի ունեցած պայթյունի ժամանակ:
ТАСС գործակալությունփոխանցմամբ, ցույցի ժամանակ կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով անվտանգության ուժերի աշխատակից է մահացել:
--0--ԱՀ