ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 18, 24News
Բեյրութի կենտրում ցուցարաների ու ոստիկանության միջև բախումներ են եղել։ Իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել։ Հայտնում է РИА Новости-ն։
Բախումները սկսվել են այն բանից հետո, երբ ցույցի մասնակիցները ոստիկանության ուղղությամբ քարեր ու մետաղական ձողեր են նետել։ Ավելի ուշ ցուցարարները փորձել են կոտրել արգելապատնեշները։ Ոստիկանությունն իր հերթին արցունքաբեր գազ է կիրառել։
Ավելի վաղ ցուցարարները մասսայական ցույցեր են կազմակերպել խորհրդարանի շենքի մոտ «բարկության շաբաթ» կարգախոսով։ Լիբանանին մայրաքաղաքի կենտրոնում բազմաթիվ մարդիկ էին հավաքվել տարբեր քաղաքներից։