ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News
Հանրապետության տարածքում օգոստոսի 11-ի ցերեկը, 12-16-ը առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:
Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 12-16-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով:
Երևան քաղաքում օգոստոսի 11-ի ցերեկը, 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
--00--ԱԹ