ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News
Ռուսաստանի և Բելառուսի առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Բելառուսի ներքաղաքական իրավիճակը: Այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ Լուկաշենկոն անդրադարձել էր երկրում տեղի ունեցող բողոքի ակցիաներին, նշել.
«Մեր գլխի տակ փափուկ բարձ պետք չէ դնել խաղաղ ցույցերով ու հավաքներով: Մենք տեսնում ենք՝ ինչ է կատարվում իրականում: Մենք դա լավ ենք տեսնում, և հետո, մենք կարդացել ենք գունավոր հեղափոխությունների մեխանիզմները»:
Լուկաշենկոյի կարծիքով՝ Բելառուսի դեմ ագրեսիան զարգանում է գրեթե սցենարի համաձայն: Նա հայտարարել է, որ պետք է կապ հաստատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ բանակցելու համար, քանի որ դա արդեն միայն Բելառուսին ուղղված սպառնալիք չէ:
--00--ԱԹ