ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
«Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Աստվածահայտնության տոնի կապակցությամբ և իր բարեմաղթանքները փոխանցել Բելառուսի բոլոր ուղղափառ քաղաքացիներին»,- ասվում է ուղերձում։
Պուտինը նաև հաջողություն է մաղթել Լուկաշենկոյին հունվարի 26-ին կայանալիք նախագահական ընտրություններում։
Ինչպես նշում է Կրեմլի մամուլի ծառայությունը, «առաջնորդները հաստատել են իրենց փոխադարձ հանձնառությունը երկու երկրների դաշնակությանը և ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանը և պայմանավորվել հետագա անձնական շփումների շուրջ»։
--00—ԼՀ