ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այս տարվա Սոչիում կայանալիք առաջին հանդիպման ընթացքում կատակով դժգոհել է, որ Սոչիում գրեթե ձյուն չկա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկրների նախագահները բանակցություններ են անցկացնում Սոչիում՝ մտադիր լինելով քննարկել երկու երկրների միջև համագործակցությանն առնչվող հարցեր, նավթագազային խնդիրները: Դեմառդեմ հանդիպումից հետո նրանց կմիանան երկու երկրների պատվիրակությունների ներկայացուցիչները:
«Ձեր բախտը բերում է, շատ ձյուն կա: Այնտեղ, որտեղ ես եմ մնում, գրեթե ձյուն չի մնացել: Ահա այնտեղ, մի քիչ ներքև»,- ցույց է տվել Լուկաշենկոն` նկատի ունենալով Սոչիում իր կեցավայրը:
Ի պատասխան, Պուտինը ցույց է տվել լեռները՝ ասելով, որ այնտեղ ավելի շատ ձյուն կա:
Դրանից հետո Պուտինը հրավիրել է Լուկաշենկոյին զրույցի․ նրանք ժպտալով գնացել են բանակցելու:
Վերջերս Լուկաշենկոն հաճախ է հանդես գալիս ՌԴ-ին ուղղված քննադատությամբ:
2006 թվականին ԱՄՆ-ն «մարդու իրավունքների խախտման» և «ժողովրդավարական ինստիտուտների խարխլման» մեղադրանքով պատժամիջոցներ էր սահմանել որոշ բելառուս քաղաքացիների և կազմակերպությունների նկատմամբ: 2008 թվականին երկրները հետ էին կանչել իրենց դեսպաններին: Այդ ժամանակվանից ի վեր դեսպանությունները ղեկավարում էին ժամանակավոր հավատարամատարները:
2015 թվականին Վաշինգտոնը մասնակի կասեցրել է պատժամիջոցները և ամեն տարի երկարաձգել է այդ որոշումը: 2019 թվականին Բելառուսի ԱԳՆ-ն հայտարարել էր Մինսկում ամերիկյան դիվանագետների նկատմամբ սահմանափակումները չեղարկելու մասին: