ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News
ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել.
«Պարոն Փաշինյա՞ն, բա եղա՞վ...
Էս ի՞նչ նոր թեզ եք դրել շրջանառության մեջ... Էս ի՞նչ եք խոսում...
Ո՞նց թե նախարարը ծառա է:
Ծառային տերը չի ընտրո՞ւմ:
Մեկը ես՝ ոչ մի ծառա էլ չեմ ընտրել...
Եվ հետո, ծառան պետք է լինի մաքրակենցաղ, հմուտ եւ արագաշարժ...
Դու նախարար ունես, որ սկի ճանճ չի կարա սատկացնի. ի՞նչ ծառա լինելու մասին ա խոսքը...
Այսինքն՝ մեջի խեղճուկրակը քո նախարարներն ու մարզպետներն ե՞ն...
Բա ինչի՞ նույն պարգևատրումը չեք տալիս գիտության, մանկավարժության, բժշկության, օրինականության պահպանման, արվեստի ու մշակույթի ծառաներին:
Մարդիկ 34 հազար դրամով դաս են տալիս համալսարանում, դպրոցներում, 100 հազար դրամի համար փրկարարը վտանգում ա իր կյանքը...
Չէ՛, վայ, մոռացա...
Վերջիններս ձեր հետ չեն քայլել, դմփ-դմփ-հու չեն բղավել...
Չեք կարողանում էլի ստից կտրվել, հո զոռո՞վ չի...»,- գրել է նա։
--00—ԼՄ