ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News
«Ընդդիմությունն իր տեղը գտել է փողոցում, իրենց ընտրողները սխալվել են` մտածելով, թե խորհրդարանական աշխատանք են ծավալելու։ Իրենք ո՞վ են, որ պահանջեն նախարարները Արցախի մասին հայտարարություն անեն, պարտավոր չեն ամեն մեկին պատասխան տալ»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը:
«Ընդդիմությունը խուժանի նման մտել է պետական հիմնարկներ, ասում է՝ պետք է պարալիզացնենք երկիրը, երկիր սիրողը՝ երկիրը չի պարալիզացնի: Ամսից ավելի փողոցում զվռնելուց հետո ընդդիմությունը չի կարող ԱԺ գալ իր օրակարգով»,-ավելացրեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում։