ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News
Եվրոպայի խորհրդի նախագահ Շարլ Միշելը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել են Բելառուսում տիրող իրավիճակը: Թվիթերյան իր էջում նա գրել է.
«Ես հենց նոր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկեցի Բելառուսում տիրող իրավիճակը»:
ԵԽ նախագահի խոսքով՝ միայն խաղաղ և իրականում համակողմանի երկխոսությունը կարող է օգնել Բելառուսում ստեղծված ճգնաժամից դուրս գալուն:
ՌԴ նախագահը հայտարարել է Բելառուսի ներքին գործերին միջամտելու ցանկացած փորձի անընդունելի լինելու մասին:
--00--ԱԹ