ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր ուղիղ եթերում խոսել է Սևանի էկոհամակարգի վերականգնման ուղիների մասին: Տեսանյութին կից` նա գրել է, «Սևանա լճի էկոհամակարգի վերականգման՝ կարճաժամկետ գործողությունների ճանապարհային քարտեզ. քաղաքացիական հասարակության և բնապահպանական հանրության աջակցության կարիքն ունենք»։ Պետրոսյանը հայտնել է, որ խիստ պայքար են մղելու մանրաձկի իրացման դեմ, իսկ սիգի որսը կանոնակարգելուն զուգահեռ՝ զարգացնելու են այլ, նաև էնդեմիկ ձկնատեսակների բազմացումը Սևանա լճի ավազանում:
--00—ԼՄ