ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News
Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «COVID-19-ին արձագանքման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Դրամաշնորհի միջոցները Առողջապահության նախարարությունը կնպատակաուղղի նոր կորոնավիրուսային վարակի շրջանակներում համապատասխան բժշկական պարագաների և սարքերի ձեռքբերմանը` COVID-19-ի դեմ պայքարում բնակչության բուժօգնությունն ու սպասարկումը հավուր պատշաճի կազմակերպելու համար:
--00—ՄՀ