ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՀՀ 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն եմ ներկայացրել հետևյալ առաջարկները, ըստ որի պետք է նախատեսել անհրաժեշտ դրամական միջոցները
Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի 19, Վարդաշեն 6-րդ փողոցի 66ա/1 և Վարդաշեն 6-րդ փողոց, 68ա հասցեներում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու համար։
րեբունի վարչական շրջանի Ջրաշեն փողոցում ջրագծերի վերանորոգման և Վարդան Աճեմյան 1-ին նրբանցքի կոյուղատար համակարգի կառուցման համար:
Տավուշի մարզի սահմանապահ Կոթի գյուղի Աքորու մշակութային տան հիմնովին վերանորոգման համար:
Ուսանողներին տրամադրվող կրթաթոշակների չափը 2021 թվականին բարձրացնելու նպատակով։
Երևան քաղաքի Նուբարաշեն քաղաքային աղբավայրի խնդիրը լուծելու և այն ընդունված չափորոշիչներին համապատասխանեցնելու համար:
Էրեբունի վարչական շրջանի Էրեբունի 19/1, Խաղաղ Դոնի 23 և 27, Սարի թաղի 6, 7 շենքերում վերելակների փոփոխման համար:
Շուտով ներկայացնելու եմ նոր առաջարկներ տարբեր ոլորտների հիմնային խնդիրների հետ կապված։ Եթե ունեք առաջարկներ կարող եք դրանք ուղարկել ֆեյսբուքյան իմ էջին կամ պաշտոնական էլեկտրոնային հասցեին ՝ enfiajyan@parliament.am»։
--00—ՄՀ