ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարի չափերը:
Համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանի` 1-4-րդ դասարաններում աշակերտները դասագրքերը կստանան անվճար, իսկ 5-12-րդ դասարանցիների դասագրքերը կտրամադրվեն տարեկան վարձավճարով:
Նշենք, որ դասագրքերը նախատեսված են 5 տարվա օգտագործման համար:
Դասագրքերի վարձավճարներին կարող եք ծանոթանալ այս հղումով:
--00--ԱԹ