ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News
Վրաստանի բարձրլեռնային Շատիլի գյուղի (Դուշեթիի մունիցիպալիտետ, Մցխեթա-Մթիանեթի շրջան) մոտակայքում մարդատար միկրոավտոբուսը ցած է գլորվել ժայռից` մոտ 80 մետր բարձրությունից: Ըստ նախնական տվյալների` միկրոավտոբուսում Թբիլիսիից զբոսաշրջիկներ են եղել: Այս մասին գրել է Aliq.ge- ն։
Ըստ ՆԳՆ-ի տեղեկատվության` վթարի զոհ է դաձել 17 ուղևոր, 3-ին հաջողվել է փրկել: 3-ն էլ տեղափոխվել են մայրաքաղաքի հիվանդանոցներ, նրանց վիճակը գնահատվում է որպես ծանր:
Տեղում շարունակվում են որոնողա-փրկարարական աշխատանքները, ինչպես նաև մահացածների նույնականացում է կատարվում:
Քննություն է նշանակված` վթարի հանգամանքները պարզելու նպատակով: Քննությունը տարվում է Վրաստանի ՔՕ-ի 276 հոդվածով` «Տրանսպորտային միջոցի շահագործման ընթացքում անվտանգության կանոնների խախտումը»:
-- 00—ՄՀ