ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Անկախության օրվա առթիվ: Այս մասին հայտնում են Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունից։
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ուկրաինայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Վստահ եմ՝ համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի հարստացնել հայ-ուկրաինական երկկողմ հարաբերությունների օրակարգը եւ նոր թափ հաղորդել բարեկամական հարաբերություններին՝ հիմնված փոխադարձ հարգանքի եւ վստահության սկզբունքների վրա»,-նշված է ուղերձում։
-- 00—ՄՀ