ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News
Բելառուսի ընդդիմության Համակարգող խորհրդի գործադիր տնօրեն Անտոն Ռադնյանկովը հայտարարել է, որ Մինսկում ձերբակալվել են իրենց նախագահության երկու անդամները` Օլգա Կովալկովան և Սերգեյ Դիլևսկին: Այս տեղեկությունը հաստատել է նաև ոստիկանությունը:
«Նրանց ձերբակալել են իրենց նկատմամբ սկսված վարչական գործընթացի շրջանակներում»,- ասել է ոստիկանության խոսնակը՝ միաժամանակ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ իրավախախտման մասին է խոսքը:
Կովալկովսկայայի ֆեյսբուքյան էջում հաղորդվում է, որ իրեն ու Դիլևսկուն մեղադրանք է առաջադրված չթույլատրված ակցիայի կազմակերպման համար:
--00--ԱԹ