ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News
Մինսկում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին կբացվի 2025 թվականի մայիսին։ Այս մասին, ինչպես հայտնում է Սպուտնիկ Արմենինան, Մարտական փառքի կենտրոնի՝ մարշալ Հովհաննես Բաղրամյանի թանգարանի բացման ժամանակ հայտարարել է Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը։
Օրը կճշտվի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ, ով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ներկա կգտնվի եկեղեցու բացմանը:
Ավելի վաղ Բելառուսի ԱԳՆ ղեկավար Մաքսիմ Ռիժենկովը հայտարարել էր, որ եկեղեցու կառուցումն այն նախագծերից է, որը ցույց է տալիս բելոռուս և հայ ժողովուրդների միջև իրական հարաբերությունները՝ ի հակակշիռ Երևանի ներկայացուցիչների՝ բելառուսական իշխանությունների հասցեին ուղղված կշտամբանքների։
Նշենք, որ Մինսկում բնակվում է մոտ 30 հազար հայ։
--00--ԱՀ