ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News
Բելառուսի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել «Իշխանության զավթման» հոդվածով: Պատճառն ընդդիմության կողմից ստեղծված Համակարգող խորհուրդն է:
Քրեական օրենսգրքի այս հոդվածը պատասխանատվություն է նախատեսում «Բելառուսի Հանրապետության ազգային անվտանգության խաթարմանը միտված գործողությունների կոչ անելու համար»: Այս հոդվածով նվազագույն պատիժը մինչև 5 տարվա ազատազրկումն է:
--00--ԱԹ