ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News
«Ընդդիմադիր բևեռներից մեկը ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, չնայած առայժմ չի ուրվագծվում իր քաղաքական թիմը, և նա զուտ իր գործոնն է առաջարկում, որովհետև իր գործոնն էլ փոքր գործոն չէ, և իր հարցազրույցից նա հենց իր գործոնն է առաջարկում այն քաղաքական ուժերին, և հատկապես ՀԿ-ներին որոնք կուզենան այդ կոնսենսուս -1 ֆորմատում համագործակցել»: Այս մասին 24TV-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն էլ, վերլուծելով ԱՄՆ առաջիկայում սպասվող ընտրությունները, և դրա համատեքստում աշխարհաքաղաքական գործընթացների ազդեցությունը Հայաստանի վրա, ենթադրում է, որ ուժային կենտրոնների համար նոյեմբերի 3 առանցքային տարեթիվ է Հայաստանում շրջադարձային փոփոխությունների՝ ընդհուպ Փաշինյանի հեռացման հասնելու համար:
Հաղթրդման շրջանակում քննարկվել են նաև ներքաղաքական կարևոր այլ հարցեր:
Մանրամասները՝ տեսանյութում:
--00—ԼՄ