ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարներին շնորհավորել է գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ: Այս մասին նշված է Կրեմլի պաշտոնական կայքում նշվում է։
Պուտինը շնորհավորանքներ է հղել նաև ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին:
ՌԴ նախագահի կողմից շնորհավորանք ստացած պաշտոնաթող ղեկավարների թվում են նաև Սինձո Աբեն, Սիլվիո Բեռլուսկոնին, Ջորջ Բուշը, Անգելա Մերկելը, Բենյամին Նեթանյահուն, Ռոմանո Պրոդին, Նիկոլա Սարկոզին, Ֆրանսուա Ֆիյոնը, Տարյա Հալոնենը, թագավոր Խուան Կառլոս I-ը և Գերհարդ Շրյոդերը:
--00--ԿԿ