ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News
Նուբար Աֆեյանի Moderna ընկերության՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն իմունային պատասխան է առաջացրել տարիքային բոլոր խմբերի մասնակիցների մոտ։ Այս մասին գրել է Reuters-ը:
Հետազոտության ընթացքում 56-70, 70-ից բարձր և 18-55 տարեկան անձիք 100 մգ չափաբաժնով երկու ներարկում են ստացել 28 օրվա տարբերությամբ․ նրանց մոտ իմունային պատասխանները միանման են եղել:
Moderna-ն ԱՄՆ կառավարությունից գրեթե 1 մլրդ դոլար է ստացել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակումն արագացնելու հարցով ծրագրի շրջանակում:
-- 00—ՄՀ