ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News
Շախմատի համաշխարհային Օլիմպիադայի քառորդ եզրափակչում Հայաստանը մրցում է Հնդկաստանի հետ: Ավարտվեց առաջին դիմակայությունը: Գրել է Armsport-ը։
Հայաստանը հանդես եկավ հետևյալ կազմով.
Արոնյան-Գ. Սարգսյան-Դանիելյան-Մկրտչյան-Մարտիրոսյան-Ա. Սարգսյան
Հաղթանակ տոնեցին Աննա Սարգսյանն ու Էլինա Դանիելյանը: Լիլիտ Մկրտչյանը, Գաբրիել Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը պարտվեցին, իսկ Լևոն Արոնյանը ոչ-ոքիով ավարտեց պարտիան:
Հայկ Մարտիրոսյանի պարտիան այս պահին բողոքարկվում է, քանի որ Zoom-ի խնդիր է եղել, ինչի պատճառով նա չի կարողացել քայլ անել:
Աղբյուրը՝ Armsport։
-- 00—ՄՀ