ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News
«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսիի հայրը՝ Խորխե Մեսին, պատրաստվում է հանդիպել կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի հետ։ Այս մասին հայտնում է «Mundo Deportivo»-ն:
Բարտոմեուն արդեն պայմանավորվել է հանդիպել Խորխե Մեսիի հետ սեպտեմբերի 3-ին:
Ակումբի ղեկավարը պնդելու է, որ արգենտինացին պետք է մնա ակումբում: Իր հերթին, Խորխեն «կատալոնացիների» ղեկավարությանը կբացատրի, որ իր որդին ցանկանում է հեռանալ Չեմպիոնների լիգայում անընդհատ ձախողումների պատճառով:
--0--ԿԿ