ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News
«Բարսելոնայի» ղեկավարությունը պատրաստվում է Լիոնել Մեսսիի պայմանագիրը երկարաձգել 10 տարով: Այս մասին հայտնում է Catalunya Radio-ն:
Պայմանագրի պայմանները հետևյալն են.
Մեսսին հաջորդ երկու մրցաշրջանը կանցկացնի «Բարսելոնայում», ապա երեք տարի կխաղա MLS-ում և կլինի կատալնական ակումբի դեսպանը Հյուսիսային Ամերիակում։
Պայմանագրի վերջին 5 տարիների ընթացքում Մեսսին պաշտոն կզբաղեցնի ակումբում:
--00--ԿԿ