ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսին կարող է բաց թողնել Իսպանիայի մեկնարկած առաջնության առաջին Սուպերկլասիկոն:
Sport.es-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի սկզբին Մեսին պետք է Արգենտինայի հավաքականի կազմում մասնակցի 2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Էկվադորի և Բոլիվիայի դեմ հանդիպումներին:
Եթե Մեսին միանա Արգենտինայի հավաքականին, ապա Իսպանիա վերադառնալուց հետո պետք է 14 օր մնա ինքնամեկուսացման մեջ: Այդ պարագայում Մեսին չի կարողանա մասնակցել հոկտեմբերի 25-ին տեղի ունենալիք «Ռեալի» հետ խաղին:
--0--ԿԿ