ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News
Արմավիրի մարզով անցնող Տ-3-21, Մ5-Երվանդաշատ-Բագարան ավտոճանապարհի 2.5 կմ հատվածի վրա կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ։
Կապալառուն՝ «ԷՆ Շին» ՍՊԸ-ն‚ հիմնանորոգման շրջանակում կատարում է հողային աշխատանքներ, կողնակների հարթեցում և լրացում, ջրահեռացման համակարգերի իրականացում, մայթերի, բազալտե եզրաքարերի, անվտանգության տարրերի, նշանների, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և գծանշում։ Ճանապարհահատվածի հիմնանորոգման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 138 միլիոն ՀՀ դրամ։
-- 00—ՄՀ