ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Ռուսաստանի Դաշնության անվտանգության ծառայությունը մի շարք տարածքներում Ռուսաստանի 13 քաղաքացու է ձերբակալել, ովքեր զանգվածային սպանություններ էին պլանավորում ինքնաշեն պայթուցիկների, սառը զենքի օգնությամբ։ Այս մասին հայտնել է անվտանգության ծառայությունը։
Նրանցից 11-ն ինտերնետային փակ խմբի անդամներ են։
Պլանավորված հարձակումներից մեկը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 1-ին դպրոցում:
Նշված անձանց հանցավոր ծրագրերը հաստատվում են նրանց անձնական օրագրերում և գաջեթներում առկա տեղեկություններով:
Նրանց մոտ հայտնաբերվել են հրկիզիչ և պայթուցիկ սարքերի պատրաստման հրահանգները, գրոհների սխեմաները, չորս պատրաստի ինքնաշեն ռումբ, դրանց հավաքման համար նախատեսված մասեր։
-- 00—ՄՀ