ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստում չի ակնկալում մինչև 2021 թ. : ԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչ Մարգարետ Հարրիսը Ժնևում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ նշել է.
«Եթե խոսենք իրատեսական ժամկետների մասին, ապա մենք մինչև հաջորդ տարվա կեսերը չենք ակնկալում զանգվածային պատվաստում: «Թեկնածու-պատվաստանյութերի» նկատելի մասը փորձարկումների երրորդ փուլում են: Մենք գիտենք, որ դրանցից առնվազն 6-9-ը արդեն փորձարկումների բավական երկար ուղի են անցել»:
--00--ԱԹ