ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝
04.09.2020-ի դրությամբ կայացվել է 5245 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում:
04.09.2020-ի դրությամբ իրականացվել է 78147 ստուգում, որից միայն 599-ը՝ նշված օրը:
Բոլոր ստուգվողներին տրամադրվել է խորհրդատվություն, նաև խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։
--00--ԱԹ