ՀՀ-ն դիմել է Շանհայի համագործակցության կազմակերպությունում դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News

ռռ.

Հայաստանը, Ադրբեջանը,  Բանգլադեշը, Կամբոջան և Շրի Լանկան հարցում են ներկայացրել Շանհայի համագործակցության կազմակերպությունում դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու համար։ Այս մասին  «Իզվեստիա»-ին ասել է ՇՀԿ քարտուղարության Իրանի Իսլամական Հանրապետության ազգային համակարգող Մեհրդադ Քիաին: 

 «Մի քանի երկրներ միանալու հայտ են ներկայացրել, այդ թվում՝ Կամբոջան, Շրի Լանկան, Հայաստանը, Բանգլադեշը, Ադրբեջանը և այլն։ Այս երկրները ցանկանում են փոխել իրենց կարգավիճակը երկխոսության գործընկերից դիտորդի կարգավիճակի։ Մենք, սկզբունքորեն, պատրաստ ենք դիտարկել այս հարցը և, համաձայնեցնելով համապատասխան դիմորդների և կազմակերպության անդամ երկրների հետ, ինչ-որ եզրակացության գալ»,- ասել է Մեհրդադ Քիային։

Նրա խոսքով, «նախ նրանք պետք է դառնան դիտորդ, և միայն դրանից հետո նրանք կարող են դառնալ լիարժեք մասնակից»։ 

--00--ԼՀ