ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին դուրս են բերել կոմայից, որում գտնվում էր 19 օր, և անջատել են թոքերի արհեստական օդափոխության սարքը: Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել են բեռլինյան Charite կլինիկայից։
«Առողջական վիճակը բարելավվել է: Նա արձագանքում է ձայնային ազդակներին: Դեռ շատ վաղ է գնահատել ծանր թունավորման երկարաժամկետ հետևանքները»,- նշել են կլինիկայից:
-- 00—ՄՀ