ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել չեխ փաստաբան և լրագրող Դանա Մազալովայի մահվան կապակցությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետը «Թվիթեր»-ի իր էջում գրել է․
«Խորը վշտով տեղեկացա չեխ փաստաբան և լրագրող Դանա Մազալովայի մահվան լուրի մասին։ Նա 1988 թվականի երկրաշարժից հետո ներգրավված էր հայանպաստ գործունեության մեջ, և նրա հարուստ փաստագրական ժառանգությունը մեծ հետք է թողել Արցախի խնդրի անաչառ լուսաբանման հարցում»։
2020թ սեպտեմբերի 4-ին Պրահայի Վինոհրադյան հիվանդանոցում 66 տարեկանում կյանքից հեռացել է Դանա Մազալովան։
Աղբյուրը՝ «Արմենպրես»։
-- 00—ՄՀ