ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը լիահույս է, որ ԵԱՏՄ գործընկերների հետ երկխոսության ու քննարկումների արդյունքում հնարավոր կլինի լուծել Ռուսաստան մեկնել ցանկացողների հարցը: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ տարբեր համայնքներում թափուր աշխատատեղեր կան, բայց մեր հայրենակիցներից ոմանք նախընտրում են ՌԴ մեկնել:
Դառնալով «Բարգավաճ Հայաստանի» քննադատություններին ու հայտարարությանը, թե առաջիկայում հանրահավաք են նախաձեռնելու, «Իմ քայլ»-ականն ասաց. «Ընդդիմադիրների խոսքերին ու մեղադրանքներին չեմ ուզում անդրադառնալ: ԲՀԿ-ականները թող հանրահավաքներ անեն ու ապացուցեն՝ իրենք ճիշտ են, մենք՝ սխալ»:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ