ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ասում է, որ իր թիմակցի՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հայտարարությունից հետո չի խոսել նրա հետ: «Իհարկե լավ կլիներ, որ Ջուլֆալակյանը չհրաժարվեր մանդատից»,- 24News-ի հետ զրույցում ասաց նա:
Խոսելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու գործընթացից՝ «Իմ քայլի» պատգամավորը նշեց. «Այդ քայլով ԼՀԿ-ն ևս մեկ անգամ ապացուցեց, որ սեփական օրակարգ ձևավորել այդպես էլ չի սովորում կամ չի կարողանում: ԼՀԿ-ն հետևում է արտախորհրդարանական, տեղ-տեղ էլ մարգինալ ուժերի օրակարգին, բայց դա պատվաբեր չէ իրենց համար»:
Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստանի»՝ առաջիկայում անցկացնելիք հանրահավաքին, ապա Ռուբինյանն ընդգծում է. «Անհամբեր սպասում եմ ԲՀԿ-ի հուժկու, բազմամիլիոնանոց հավաքին»:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ