ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը կարծում է, որ ներքաղաքական թեժացման որևէ բովանդակային պատճառ չկա։
«Կա մեկ առիթ՝ համավարակը, որն առաջացրել է որոշակի սոցիալ-տնտեսական բացասական ֆոն, բայց դա շատ-շատ քիչ է, որպեսզի խոսենք քաղաքական զարգացումների մասին,- նկատել է նա՝ շարունակելով՝ այդ խմբավորումները շտապում են հիմա, որովհետև համավարակի ազդեցությունը գնալով նվազելու է, և 2019թ․-ին մեր ունեցած տնտեսական ընթացքը կշարունակվի։ Այդ ժամանակ ընդհանրապես որևէ հիմք զանգվածային միջոցառումների համար չի լինի։ Այդ իսկ պատճառով նրանք շտապում են, բայց դա շատ կարճ կտևի»,- ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ