ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News
Fastex Պրեմիեր Լիգայի 2024/25 մրցաշրջանի 22-րդ տուրի մեկնարկային «Ալաշկերտ» — «Արարատ» հանդիպմանը (0-1) սկանդալային դրվագ էր գրանցվել։
Հանդիպման 12-րդ րոպեին «Ալաշկերտի» ֆուտբոլիստ Հայկ Մուսախանյանը ներխուժեց խաղադաշտ և թիկունքից հրեց «Արարատի» սենեգալցի կիսապաշտպան Մուսա Կանտեին։
ArmSport-ին նշված դրվագի պատճառը մեկնաբանել են «Ալաշկերտի» մամուլի ծառայությունից։
Ակումբից հայտնում են, որ մինչ այդ դրվագն «Արարատի» ֆուտբոլիստը հրահրել է կոնֆլիկտ՝ գնդակով հարվածելով դեպի «Ալաշկերտի» պահեստայինների նստարանը, ինչն էլ պատճառ է դարձել նման արձագանքի «Ալաշկերտի» ֆուտբոլիստի կողմից։
Դրվագից հետո հանդիպման գլխավոր մրցավար Արտեմ Գասպարյանը երկու ֆուտբոլիստներին էլ պատժեց դեղին քարտով։
--00—ՅՄ