ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Հ-87 հանրապետական նշանակության ավտոճանապարհի մոտեցում Մակարավանքի հուշարձանի կմ 3+700-կմ 7+800 հատվածում առաջացել են ճանապարհածածկի դեֆորմացիա, մեծ տրամաչափի փքվածքներ, ցանցաձև ճաքեր և փոսեր, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է դժվարանցանելի:
ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով իրականացվում են ճանապարհի անցանելիության ապահովման, ժամանակավոր մեծածավալ փոսային նորոգման և վերականգնման աշխատանքներ:
Աշխատանքները կատարվում են «Արհովշին» ՍՊ ընկերության կողմից:
Ճանապարհահատվածը կարևոր նշանակություն ունի դեպի Մակարավանքի հուշարձան տուրիստական հոսք ապահովելու համար:
Վերոնշյալ ճանապարհահատվածը ներառված է պետական բյուջեով 2021 թվականի հիմնանորոգման աշխատանքների ծրագրերում:
Աչաջուր համայնքի ղեկավար Կարեն Ղալթախչյանը և Մակարավանքի քահանա տեր Արշավիրն իրենց խորին շնորհակալությունն են հայտնել ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանին և նշել, որ ճանապարհի բարեկարգումը մեծ նշանակություն ունի համայնքի զարգացման համար:
-- 00—ՄՀ